14:14  ,  2 ապրիլի, 2019

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Նյուքասլի» դեմ Անգլիայի առաջնության 32-րդ տուրի խաղում։

Մխիթարյանը 1 հարված է կատարել դարպասի ուղղությամբ։ Հայ ֆուտբոլիստի 9 փոխանցումն էլ հասել է թիմակիցներին, կանոնները չի խախտել, նրա դեմ եւս խախտում չի գրանցվել։

Մխիթարյանը ստացել է 6,04 գնահատականը, իսկ «Արսենալի» կազմում ամենաբարձրը գնահատվել է գերմանացի պաշտպան Շկոդրան Մուստաֆիի խաղը՝ 8,07։

Հիշեցնենք, որ իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը հաղթել է 2։0 հաշվով, Մխիթարյանը փոխարինման է դուրս եկել 84-րդ րոպեին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում