11:36  ,  2 ապրիլի, 2019

Մոնտերեյ․ Մարգարիտա Գասպարյանը մեկնարկել է հաղթականով

Ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը հաղթանակով է մեկնարկել Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքում անցկացվող թենիսի մրցաշարում։

Առաջին շրջանում նա երկու սեթում առավելության է հասել մեքսիկացի Վիկտորյա Ռոդրիգեսի նկատմամբ՝ 6։1, 6։0։ Պայքարը տեւել է 49 րոպե։

Երկրորդ շրջանում Մարգարիտա Գասպարյանի մրցակիցը կլինի բրիտանացի Հիթեր Ուոթսոնի եւ երկրորդ ռակետ, իսպանացի Գարբինյե Մուգուրուսայի դիմակայության հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով