12:12  ,  2 ապրիլի, 2019

Միշել Տեր-Զաքարյանը՝ Ֆրանսիայի ամենաբարձր վարձատրությամբ մարզիչներից է

L’Equipe-ը հրապարակել է Ֆրանսիայի առաջնության ամենաբարձր վարձատրությամբ մարզիչների ցուցակը։

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Մոնպելյեի» գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը բաժանում է 11-13-րդ տեղերը՝ ստանալով ամսական 60 հազար եվրո։

Ֆրանսիայի առաջնության 29 տուրից հետո «Մոնպելյեն» 42 միավորով 8-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով