23:38  ,  31 մարտի, 2019

Ռոջեր Ֆեդերերի 101-րդ տիտղոսը

Աշխարհի 5-րդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը նվաճեց Մայամիում անցկացված թենիսի «Մասթերս 1000» շարքի մրցաշարի հաղթողի կոչումը:

Եզրափակիչում 37-ամյա շվեյցարացին 6:1, 6:4 հաշվով վստահ հաղթանակ տարավ մրցաշարի գործող հաղթող ամերիկացի Ջոն Իսների նկատմամբ: Մրցախաղը տեւեց 1 ժամ 3 րոպե:

Ռոջեր Ֆեդերերը 50-րդ անգամ խաղաց «Մասթերս» շարքի մրցաշարի եզրափակիչում եւ նվաճեց կարիերայի 101-րդ տիտղոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս