22:05  ,  31 մարտի, 2019

Լյուիս Հեմիլթոնի առաջին հաղթանակը նոր մրցաշրջանում

Ֆորմուլա-1-ի Բահրեյնի Մեծ մրցանակի հաղթողի կոչումը նվաճեց «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը:

Ֆորմուլա-1-ի գործող չեմպիոնին հաջորդեց նրա ակումբակից Վալտերի Բոտասը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց «Ֆերարիի» ներկայացուցիչ Շարլ Լեկլերը, որը երկար ժամանակ ընթանում էր առաջին տեղով:

Հիշեցնենք, որ Ֆորմուլա-1-ի նոր մրցաշրջանի առաջին փուլում եւս հաղթել էին «Մերսեդեսի» ներկայացուցիչները: Ավստրալիայի Մեծ մրցանակում Վալտերի Բոտասը գրավել էր առաջին տեղը, իսկ Լյուիս Հեմիլթոնը երկրորդն էր:

Նախորդ մրցաշրջանում Լյուիս Հեմիլթոնը 5-րդ անգամ էր դարձել Ֆորմուլա-1-ի չեմպիոն: Ընդհանուր հաշվարկում երկրորդ տեղը գրավել էր «Ֆերարիի» առաջատար Սեբաստիան Ֆետելը, իսկ Կիմի Ռայկոնենը երրորդն էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում