20:02  ,  31 մարտի, 2019

Էրիկ Ազիզյանը եւ Արման Հովհաննիսյանն աչքի են ընկել «Զեմպլինում»

Ֆուտբոլի Սլովակիայի մինչեւ 19 տարեկանների առաջնության 22-րդ տուրում «Զեմպլինը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթել է «Տրենցինին»:

Հյուրերի կազմում գոլի հեղինակ են դարձել Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի խաղացողներ Էրիկ Ազիզյանը եւ Արման Հովհաննիսյանը: Ամբողջ հանդիպումն անցկացրած Ազիզյանը 72-րդ րոպեին անվրեպ է իրացրել 11 մետրանոց հարվածը, իսկ Հովհաննիսյանը 7 րոպե անց վերջակետ է դրել խաղին եւ փոխարինվել գոլից 3 րոպե հետո, փոխանցում է ակումբի կայքը:

Հիշեցնենք, որ նախորդ խաղում Արման Հովհաննիսյանը դարձել էր դուբլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում