19:24  ,  31 մարտի, 2019

«Լեոն» տարել է հերթական հաղթանակը

Ֆուտզալի Հայաստանի առաջնությունում անցկացվել են 9-րդ տուրի խաղերը:

Գործող չեմպիոն «Լեոն» Վանաձորում 7:4 հաշվով հաղթել է «Լոռիին», իսկ «Արմենիա Թրավելը» տանը ուժեղ է գտնվել «Կումայրիից»՝ 7:2:

«Լեոն» 7 խաղում տարել է 7 հաղթանակ եւ 21 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող «Արմենիա Թրավելը» հետ է 5 միավոր:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում