19:16  ,  31 մարտի, 2019

«Ռոման» խնդիրներ չստեղծեց «Նապոլիի» համար (տեսանյութ)

Իտալական A Սերիայի 29-րդ տուրում «Նապոլին» 4:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Հոռմի «Ռոմայի» նկատմամբ: Հյուրերը գոլերից երեքը խփեցին երկրորդ խաղակեսում (տեսանյութ):

Կարլո Անչելոտիի գլխավորած թիմը 63 միավորով երկրորդ տեղում է եւ 15 միավոր է հետ առաջատար Թուրինի «Յուվենտուսից»: «Ռոման» 47 միավորով 6-րդն է:

Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր

«Ռոմա» - «Նապոլի»՝ 1:4

Դիեգո Պերոտի, 45+4 (11մ) – Արկադիուշ Միլիկ, 2, Դրիս Մերտենս, 50, Սիմոնե Վերդի, 55, Ամին Յունես, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով