14:14  ,  31 մարտի, 2019

Մրցաշրջանն ավարտված է Լեբրոն Ջեյմսի համար

«Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը բաց կթողնի Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության վերջին 6 խաղերը, հաղորդում է NBA-ի կայքը:

«Լոս Անջելես Լեյքերսը» նման որոշում է ընդունել, որպեսզի 34-ամյա ամերիկացու համար լավագույն պայմաններ ստեղծի աճուկի վնասվածքից վերականգնվելու համար:

«Լեյքերսի» կազմում առաջին մրցաշրջանում Լեբրոն Ջեյմսի միջին արդյունավետությունը կազմում է 27.4 միավոր: Նա մասնակցել է 55 խաղերի, որոնցում լոսանջելեսցիները տարել են 28 հաղթանակ եւ կրել 27 պարտություն:

Բացի այդ, վերջին 14 տարում առաջին անգամ Լեբրոնը բաց կթողնի NBA-ի փլեյ-օֆֆը: Նախորդ 8 մրցաշրջաններում անընդմեջ նա հասել է մինչեւ եզրափակիչ եւ 4 անգամ դարձել NBA-ի չեմպիոն:

Հիշեցնենք, որ «Լոս Անջելես Լեյքերսը» կորցրել է փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու շանսերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English