01:24  ,  31 մարտի, 2019

«Միլանը» պարտվեց վերջին 15 տարում բաց թողած ամենաարագ գոլի պատճառով (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 29-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց «Սամպդորիային»: Դաշտի տերերի հաղթական գոլը խաղի 33-րդ վայրկյանին խփեց ֆրանսիացի հարձակվող Գրեգորե Դեֆրելը, որն օգտվեց «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի սխալից (տեսանյութ):

Opta-ի համաձայն՝ 2004/05 մրցաշրջանից հետո դա «Միլանի» բաց թողած ամենաարագ գոլն էր Իտալիայի առաջնությունում:

Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմը չկարողացավ շրջանցել «Ինտերին» եւ 51 միավորով մնաց չորրորդ տեղում: «Սամպդորիան» 45 միավորով 8-րդն է:

Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր

«Սամպդորիա» - «Միլան»՝ 1:0

Գրեգորե Դեֆրել, 1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս