23:17  ,  30 մարտի, 2019

Տիգրան Բարսեղյան. Ծանր հանդիպում էր

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը «Կայսարի» հետ ֆուտբոլի Ղազախստանի առաջնությունում առաջին հաղթանակը տանելուց հետո կիսվել է տպավորություններով:

«Ծանր հանդիպում էր: Գիեինք, որ մրցակիցը լավ թիմ է եւ մեր պես կրել է 2 պարտություն: Կարծում եմ՝ վճռորոշ խաղ էր: Մրցակիցը եւս ունեցավ շանսեր եւ կարող էինք հաղթել կամ պարտվել: Շնորհակալություն «Իրտիշին», մեր մարզիչին, խաղացողներին, քաղաքին ու երկրպագուներին, որոնք սարի պես մեր թիկունքին կանգնած են: Կարծում եմ՝ սա միայն սկիզբն է»,- Բարսեղյանի խոսքը մեջբերում է «Կայսարի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Ղազախստանի առաջնությանը երրորդ տուրում «Կայսարը» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ էր տարել «Իրտիշի» նկատմամբ: Հյուրերը հաղթական գոլը խփել էին ավելացված ժամանակում: Գոլային գրոհին մասնակցել էր Տիգրան Բարսեղյանը, որը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման:

2 պարտություններով մեկնարկելուց հետո «Կայսարն» առաջին հաղթանակն է տարել ընթացիկ առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում