22:52  ,  30 մարտի, 2019

19-ամյա Մոյզե Քինը «Յուվենտուսին» հաղթանակ պարգեւեց փոխարինման դուրս գալուց հետո (տեսանյութ)

Իտալական A Սերիայի 29-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսն» առանց վնասվածքից ապաքինվող Կրիշտիանու Ռոնալդուի նվազագույն հաշվով տնային հաղթանակ տարավ «Էմպոլիի» նկատմամբ:

Թուրինցիների հաղթական գոլը 72-րդ րոպեին խփեց իտալացի 19-ամյա հարձակվող Մոյզե Քինը, որն աչքի ընկավ փոխարինման դուրս գալուց 3 րոպե անց:

«Յուվենտուսը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 78 միավորով եւ 18 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Նապոլիից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր

«Յուվենտուս» - «Էմպոլի»՝ 1:0 (տեսանյութ)

Մոյզե Քին, 72

«Ուդինեզե» - «Ջենոա»՝ 2:0 (տեսանյութ)

Ստոֆանո Օկակա, 4, Ռոլանդո Մանդրագորա, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով