22:03  ,  30 մարտի, 2019

Բալոտելիի դուբլը բավարար չէր հաղթանակի համար (տեսանյութ)

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 30-րդ տուրում «Մարսելը» տանը ոչ ոքի խաղաց «Անժեի» հետ՝ 2:2 (տեսանյութ):

Իտալացի հարձակվող Մարիո Բալոտելիի դուբլի շնորհիվ մարսելցիներն արդեն 16-րդ րոպեին ունեին 2 գոլի առավելություն, սակայն չպահպանեցին հաղթական հաշիվը: «Անժեն» 2 գոլերն էլ խփեց 11 մետրանոցից:

«Մարսելը» 48 միավորով չորրորդ տեղում է:

Ֆրանսիայի առաջնություն, 30-րդ տուր

«Մարսել» - «Անժե»՝ 2:2

Մարիո Բալոտելի, 4, 16 – Թոմաս Մագնանի, 36 (11մ), 76 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով