21:53  ,  30 մարտի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակով նշեց Սուլշերի նոր պայմանագիրը, «Հադերսֆիլդը» դուրս մնաց Պրեմյեր լիգայից

Անգլիական Պրեմյեր լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում 2:1 հաշվով ուժեղ գտնվեց «Ուոթֆորդից»:

Ուլե-Գունար Սուլշերի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի առաջնությունում անցկացրեց 14-րդ հանդիպումը եւ տարավ 11-րդ հաղթանակ (գումարած մեկ պարտություն եւ 2 ոչ ոքի): Օրեր առաջ նորվեգացի մասնագետը 3 տարով երկարաձգել էր ակումբի հետ գործող պայմանագիրը:

Մանչեսթերցիները հավաքեցին 61 միավոր եւ հավասարվեցին երրորդ տեղում գտնվող Լոնդոնի «Տոտենհեմին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Վերջին տեղում գտնվող «Հադերսֆիլդը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց «Քրիսթալ Փելասին» եւ զրկվեց տեղը Պրեմյեր լիգայում պահպանելու հնարավորությունից:

Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ուոթֆորդ»՝ 2:1 (տեսանյութ)

Մարկուս Ռեշֆորդ, 28, Անտոնի Մարտիալ, 72 – Աբդուալե Դակուր, 90

«Քրիսթալ Փելաս» - «Հադերսֆիլդ»՝ 2:0 (տեսանյութ)

Լուկա Միլիվոեւիչ, 76 (11մ), Պատրիկ վան Անհոլտ, 88

«Բարնլի» - «Վուլվերհեմփթոն»՝ 2:0 (տեսանյութ)

Քոնոր Կոուդի, 2 (ինքնագոլ), Դուայթ Մաքնելի, 77

«Լեսթեր» - «Բորնմութ»՝ 2:0 (տեսանյութ)

Ուես Մորգան, 11, Ջեյմի Վարդի, 82

«Բրայթոն» - «Սաութհեմփթոն»՝ 0:1 (տեսանյութ)

Պյեր-Էմիլ Հոյբերգ, 53

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում