20:58  ,  30 մարտի, 2019

«Բորուսիան» հաղթանակ կորզեց, «Բավարիան» միավորներ կորցրեց (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 27-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 2:0 հաշվով տնային հաղթանակ տարավ «Վոլֆսբուրգի» նկատմամբ, իսկ Մյունխենի «Բավարիան» 1:1 հաշվով ավարտեց «Ֆրայբուգի» դեմ արտագնա հանդիպումը: «Բորուսիայից» դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Պակո Ալկասերը, որը աչքի ընկավ խաղի 90-րդ րոպեին ու ավելացված ժամանակում:

Դորտմունդի «Բորուսիան» հավաքեց 63 միավոր եւ դարձավ առաջատար, իսկ երկրորդ տեղում գտնվող «Բավարիան» հետ է 2 միավոր:

Գերմանիայի առաջնություն, 27-րդ տուր

«Բորուսիա Դ» - «Վոլֆսբուրգ»՝ 2:0 (տեսանյութ)

Պակո Ալկասեր, 90, 90+4

«Ֆրայբուրգ» - «Բավարիա»՝ 1:1 (տեսանյութ)

Լուկաս Հոլեր, 3 – Ռոբերտ Լուանդովսկի, 22

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով