18:15  ,  30 մարտի, 2019

Տիգրան Բարսեղյանն օգնել է «Կայսարին» տանել առաջին հաղթանակը

Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության երրորդ տուրում «Կայսարը» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Իրտիշի» նկատմամբ: Հյուրերը հաղթական գոլը խփել են ավելացված ժամանակում: Գոլային գրոհին մասնակցել է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը մասնակցել է ամբողջ խաղին:

2 պարտություններով մեկնարկելուց հետո «Կայսարն» առաջին հաղթանակն է տարել ընթացիկ առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում