14:37  ,  30 մարտի, 2019

Ռուսլան Կորյանի հաղթական դուբլը Տաջիկստանի Սուպերգավաթի խաղում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի թեկնածու Ռուսլան Կորյանը բացել է գոլերի հաշիվը Տաջիկստանի «Իստիկլոլ» ակումբում, որին միացել է վերջերս:

Տաջիկստանի Սուպերգավաթի խաղում «Իստիկլոլը» 3:0 հաշվով հաղթել է «Խուջանդին», իսկ Երեւանի «Փյունիկի» նախկին հարձակվողը դարձել է դուբլի հեղինակ: Ամբողջ հանդիպումն անցկացրած 30-ամյա Կորյանը 38-րդ րոպեին անվրեպ է իրացրել 11 մետրանոցը, իսկ 49-րդ րոպեին հաշիվը դարձրել է 2:0:

Հիշեցնենք, որ Ռուսլան Կորյանի նախորդ ակումբն էր Երեւանի «Փյունիկը», որի կազմը նա լքել էր 2018-ի դեկտեմբերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում