23:34  ,  29 մարտի, 2019

ԵԱ․ Հայ շախմատիստների արդյունքները

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտվեց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը։ Չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմյեւը, որը 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր։

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց տվեց Սերգեյ Մովսեսյանը, որը վաստակեց 8 միավոր եւ լրացուցիչ ցուցանիշով գրավեց 8-րդ տեղը։

Հայկ Մարտիրոսյանը 7,5 միավորով 34-րդն է, Հրանտ Մելքումյանը 7 միավորով 40-րդն է, Ռոբերտ Հովհաննիսյանը 7 միավորով 48-րդն է, Սամվել Տեր-Սահակյանը 6,5 միավորով 59-րդն է, Շանթ Սարգսյանը 6,5 միավորով 83-րդն է, Մանուել Պետրոսյանը 6,5 միավորով 89-րդն է, Արման Փաշիկյանը 6,5 միավորով 103-րդն է:

Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն էր Աշոտ Վարդապետյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս