22:33  +04,  29 մարտի, 2019

«Արարատ»․ Ստեղծվել է անախորժ իրավիճակ

«Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և թիմի ֆուտբոլիստ Մպումելելո Դադիբոյ Զվանեի միջև ծագած խնդրի վերաբերյալ երեւանյան ակումբը պարզաբանում է տարածել․

«Սույն թվականի մարտի 25-ին «Արարատը» Ձորաղբյուրի մարզահամալիրում ընկերական հանդիպում է անցկացրել «Յունիոր Սևանի» հետ:

Թիմի ֆուտբոլիստ Մպումելելո Դադիբոյ Զվանեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա նամակ է ներկայացրել, որի մեջ ասվում է, թե այդ հանդիպումից հետո թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հարվածել է իրեն և ռասիստական արտահայտություններ արել:

Ստեղծվել է անախորժ իրավիճակ, սակայն այսօր թիմի մի շարք ֆուտբոլիստներ, մարզիչներ և ակումբի ներկայացուցիչներ ՀՖՖ ուղարկած պատասխան նամակի տակ դրել են իրենց ստորագրությունը, որ նման բան չի եղել և Դադիբոյ Զվանեն կեղծ լուրեր է տարածել:

Ներկայացնում ենք նաև նամակի տակ դրված ստորագրություններ»,- նշվում է ակումբի հայտարարությունում։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ