20:14  ,  29 մարտի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է տրանսֆերային ռեկորդ սահմանել

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը նախանշել է առաջիկա ամռան երկու տրանսֆերային թիրախները։ Անգլիական ակումբը կփորձի ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին եւ Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանին։

Երկուսի տրանսֆերային գինն էլ գերազանցում է 100 միլիոն եվրոն։ Եթե ակումբին հաջողվի կյանքի կոչել երկու գործարքներն էլ, ապա կսահմանի ակումբային տրանսֆերային ռեկորդ։

Այժմ «Մանչեսթեր Յունայթեդի» ամեթանկ տրանսֆերը ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայինն է՝ 105 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում