19:02  ,  29 մարտի, 2019

Թիերի Անրին՝ Պրեմյեր լիգայի բոլոր ժամանակների լավագույն խաղացող

Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող, ֆրանսիացի Թիերի Անրին ճանաչվել է անգլիական Պրեմյեր լիգայի բոլոր ժամանակների լավագույն խաղացող, Independent–ի վարկածով։

Երկրորդ եւ երրորդ տեղերում են «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողներ Կրիշտիանու Ռոնալդուն եւ Ռայան Գիգզը։

Տասնյակում են նաեւ Ռոյ Քինը, Ֆրենկ Լեմպարդը, Ուեյն Ռունին, Ալան Շիրերը, Ջոն Թերին, Պատրիկ Վիեյրան եւ Սերխիո Ագուերոն։

Անրին «Արսենալում» 1999–2007 թվականներին 258 խաղում խփել է 175 գոլ, դարձել է Անգլիայի կրկնակի չեմպիոն։

Անրին ճանաչվել էր նաեւ Պրեմյեր լիգայի բոլոր ժամանակների լավագույն օտարերկրացի խաղացող։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում