17:42  ,  29 մարտի, 2019

Ադրբեջանը ներկայացնող մարզիկը զրկվեց օլիմպիական մեդալից

Ադրբեջանը ներկայացնող բուլղարացի ծանրորդ Վալենտին Խրիստովը հակադոպինգային կանոնադրության խախտումների համար զրկվել է 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալից, հաղորդում է Միջազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Լոնդոն–2012–ում նա հանդես է եկել 56 կգ քաշային կարգում։

Բրոնզե մեդալը կստանա վիետնամցի Լե Կուոկ Տոանը։

Որոշումը հնարավոր է բողոքարկել ՄՕԿ–ի կարգապահական հանձնաժողովում եւ Մարզական վճռաբեկ դատարանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English