17:10  ,  29 մարտի, 2019

Չեմպիոնների լիգայի նոր գնդակը (ֆոտո)

Adidas-ը որոշել է փոխել Չեմպիոնների լիգայի գնդակի ավանդական դիզայնը, հաղորդում է Footyheadlines-ը։

Այժմյան միագույն ֆոնը կփոխարինվի տարբեր գույներով։ Նոր գնդակը պատրաստվել է Ռուսաստանում անցկացված 2018թ․ աշխարհի առաջնության գնդակի տեխնոլոգիաներով։ Չեմպիոնների լիգայի նոր գնդակով թիմերը հանդես կգան հաջորդ մրցաշրջանց։

Գնդակը վաճառքում կհայտնվի օգոստոսին, իսկ գինը կկազմի 150 եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում