16:51  ,  29 մարտի, 2019

ՀՖՖ-ն նոր պայմանագիր է կնքել Macron-ի հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համագործակցության նոր պայմանագիր է ստորագրել Macron ընկերության հետ, փոխանցում է ՀՖՖ կայքը։

2020թ. հունվարի 1-ից իտալական ընկերությունը պաշտոնապես կդառնա ՀՖՖ տեխնիկական հովանավոր: Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023թ. դեկտեմբերի 30-ը:

ՀՖՖ-ն չի շարունակի անդամակցությունը UEFA Kit Assistance Scheme ծրագրին, որի շրջանակում ՈւԵՖԱ-ն մի շարք ֆեդերացիաների աջակցություն էր ցուցաբերում՝ հատկացնելով որոշակի քանակի մարզագույք: Այսուհետեւ Macron-ը կմատակարարի Հայաստանի ազգային եւ բոլոր տարիքային հավաքականներին, ինչպես նաեւ ֆուտզալի եւ կանանց հավաքականներին:

ՀՖՖ-ի եւ Macron-ի միջեւ հաստատված նոր համագործակցությունը կնպաստի ՀՖՖ մերչենդայզինգային նոր քաղաքականության իրականացմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում