15:33  ,  29 մարտի, 2019

Բարձրագույն խումբ. 24-րդ տուրը որակազրկման պատճառով բաց կթողնեն 6 ֆուտբոլիստներ

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի հանդիպումները որակազրկման պատճառով բաց կթողնեն 6 ֆուտբոլիստներ, հայտնում է ՀՖՖ կայքը:

Հաջորդ տուրին չեն մասնակցի Բակար Բալդեն («Գանձասար-Կապան»), Օգնեն Չանչարեւիչը («Ալաշկերտ»), Սերգեյ Կոլիչեւը («Փյունիկ»), Ժան-Ժակ Բուգուհին («Արարատ-Արմենիա»), Հակոբ Հակոբյանը եւ Կարեն Մելքոնյանը (էլ՝ «Բանանց»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում