12:38  ,  29 մարտի, 2019

NBA. Հարդենը կրկնեց Մայքլ Ջորդանի ու Կոբի Բրայանտի ցուցանիշը, օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Հյուսթոնը» 112:85 հաշվով տնային հաղթանակ է տարել «Դենվերի» նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Հյուսթոնի» առաջատար Ջեյմս Հարդենը, որը հավաքել է 38 միավոր: 29-ամյա ամերիկացին ընթացիկ մրցաշրջանում միավորների քանակը հասցրել է 2606-ի:

Ջեյմս Հարդենը 1977-ից հետո երրորդ բասկետբոլիստն է, որը մեկ մրցաշրջանում հատում է 2600 միավորի սահմանագիծը: Նախկինում դա հաջողվել էր միայն «Չիկագոյի» լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանին (4 անգամ) եւ «Լոս Անջելես Լեյքերսի» նախկին պաշտպան Կոբի Բրայանտին:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Հյուսթոն» – «Դենվեր»՝ 112:85 (22:25, 40:19, 25:21, 25:20)

«Ֆիլադելֆիա» – «Բրուքլին»՝ 123:110 (38:23, 30:35, 30:24, 25:28)

«Դետրոյտ» – «Օռլանդո»՝ 115:98 (30:27, 30:19, 34:25, 21:27)

«Մայամի» – «Դալաս»՝ 105:99 (26:29, 23:30, 26:23, 30:17)

«Նյու Յորք» – «Տորոնտո»՝ 92:117 (18:30, 18:25, 28:32, 28:30)

«Միլուոկի» – «Կլիպերս»՝ 128:118 (28:25, 39:21, 33:31, 28:41)

«Նոր Օրլեան» – «Սակրամենտո»՝ 121:118 (30:26, 34:36, 29:26, 28:30)

«Սան Անտոնիո» – «Քլիվլենդ»՝ 116:110 (27:28, 17:25, 40:28, 32:29)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English