22:12  ,  28 մարտի, 2019

Աբրահամ Խաշմանյան․ Այդ ֆուտբոլիստը գող է, սրիկա, ծույլ, անտեր բոմժ, չի սիրում աշխատել

Եղել է գողություն, ես էլ կոպիտ զգուշացում եմ տվել, քանի որ այս ակումբում ամեն ինչի պատասխանատուն ես եմ, ասել է Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը՝ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով թիմի 22-ամյա հարավաֆրիկացի հարձակվող Զվանե Մպումելելոյի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ֆուտբոլիստը դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ Աբրահամ Խաշմանյանին մեղադրելով իրեն ծեծի ենթարկելու մեջ։

«Չի կարելի կեղծ ու իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածել: Պետք է տարբերել՝ ով ով է, ով, ինչ է արել հայկական ֆուտբոլի համար, ով ինչ է անում, Խաշմանյանն ով է, մի հատ «բոմժն» ով է... Համացանցը ողողել են այս լուրով՝ «սկանդալ» վերնագրելով: Խաշմանյանը մի քիչ հանրային մարդ է: Մարդկանց էլ պետք է, որ մի քիչ «ռեկլամ» լինեն: Հիմա իմ անունը հոլովելով «ռեկլամ» են լինում: Այս իրավիճակը նորմալ է, բնական է:

Տեղյակ եմ, որ նա դիմել է ֆեդերացիա: Բայց եթե մարդ մի տեղ դիմում է, պետք է ունենա իրական փաստեր: Վաղը գնալու եմ ֆեդերացիա, բոլոր հարցերը կլուծենք: Որեւէ խնդիր չեմ տեսնում այս խնդրում: Այդ ֆուտբոլիստը գող է, սրիկա, ծույլ, անտեր բոմժ, չի սիրում աշխատել: Նա մարզահագուստ է գողացել, ես իմացել եմ եւ իրան ասել՝ եթե չվերադարձնես, մենք կդիմենք ոստիկանություն:

Նա իր նման մի քանիսի հետ զգացել է, որ խնդիրներ կարող է ծագեն, գնացել, դիմել են ֆեդերացիա: Սպորտային արարքի հետ ոչ մի կապ չունի: Եղել է գողություն, ես էլ կոպիտ զգուշացում եմ տվել, քանի որ այս ակումբում ամեն ինչի պատասխանատուն ես եմ:

Ծեծ չի եղել: Նա ով է, որ ես նրա վրա ձեռք բարձրացնեմ: Նույնիսկ անունը չգիտեմ՝ ինչ է: Բոմժի նման բերել, գցել են ակումբ, հաց ենք տալիս, հեսա մեկ ամսից ուղարկելու ենք, գնա: Խաշմանյանը կյանքում ոչ մեկի վրա ձեռք չի բարձրացնում, որովհետեւ ունի լեզու: Կարող է լեզվով շատ հանգիստ բացատրի, հասկացնի եւ այլն եւ այլն...

Իմ ձեռքի տակով 100-200 լեգեոներ են անցել ու բոլորի հետ էլ լավ ու ջերմ հարաբերություններ ենք ունեցել: Այս քայլով ֆուտբոլիստը փորձում է իր կյանքը երկարացնել ակումբում, բայց չի ստացվելու: Հենց վաղը խզելու եմ պայմանագիրը եւ նրան հետ ուղարկեմ»,- ասաց Աբրահամ Խաշմանյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով