16:52  ,  28 մարտի, 2019

Պատմության լավագույն բասկետբոլիստները՝ ըստ Կոբի Բրայանտի

«Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտը նշել է պատմության լավագույն խաղացողների իր տարբերակը: Կարիերան ավարտած 40-ամյա ամերիկացին առաջին տեղում նշել է իր անունը:

«Ես լավագույնն եմ: Մայքլ Ջորդանը երկրորդն է, Լեբրոն Ջեյմսը՝ երրորդը»,- Բրայանտի խոսքը մեջբերում է ESPN-ը: 

Հիշեցնենք, որ Բրայանտն ամբողջ կարիերան անցկացրել է «Լեյքերսում», որի կազմում 20 մրցաշրջանների ընթացքում դարձել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) հնգակի չեմպիոն: NBA-ում նա հավաքել է 33 643 միավոր եւ երրորդն է լիգայի պատմության ամենաարդյունավետ բասկետբոլիստների ցուցակում: Ամերիկացին կարիերան ավարտել է 2016-ին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում