11:20  ,  28 մարտի, 2019

Գյոզալյան եղբայրները հեռացել են «Արցախից»

«Արցախը» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը Նորայր եւ Նարեկ Գյոզալյան եղբայրների հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

29-ամյա հարձակող Նորայր Գյոզալյանը «Արցախին» միացել 2018-ի հունիսին, իսկ դրանից առաջ հանդես է եկել «Բանանց», «Ալաշկերտ», «Տորպեդո Ժոդինո» (Բելառուս) եւ «Իմպուլս» ակումբներում:

26-ամյա կիսապաշտպան Նարեկ Գյոզալյանը երեւանյան ակումբի հնաբնակներից է: Նախորդ մրցաշրջանի առաջին հատվածում նա հանդես էր գալիս «Արցախում», այնուհետեւ տեղափոխվել էր Շվեդիա, իսկ ամռանը վերադարձել էր թիմ։

Նորայրն «Արցախի» կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 12 խաղի, իսկ Նարեկը՝ 9:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով