Հայտնի են դարձել ամռանը Հայաստանում անցկացվելիք ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները:
Իրենց ընտրական խմբերում հաղթել են Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Չեխիայի, Նորվեգիայի եւ Իռլանդիայի Մ-19 հավաքականները: Նրանց կմիանա նաեւ Հայաստանի թիմը՝ որպես կազմակերպիչ երկիր:
Եվրոպայի առաջնության խաղերն անցկացվելու են Երեւանի «Հանրապետական» ստադիոնում, Ավանի ֆուտբոլային ակադեմիայում եւ «Բանանց» մարզադաշտում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում