10:19  ,  28 մարտի, 2019

Մ-19 Եվրո-2019. Ո՞ր հավաքականներն են ժամանելու Երեւան

Հայտնի են դարձել ամռանը Հայաստանում անցկացվելիք ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները:

Իրենց ընտրական խմբերում հաղթել են Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Չեխիայի, Նորվեգիայի եւ Իռլանդիայի Մ-19 հավաքականները: Նրանց կմիանա նաեւ Հայաստանի թիմը՝ որպես կազմակերպիչ երկիր:

Եվրոպայի առաջնության խաղերն անցկացվելու են Երեւանի «Հանրապետական» ստադիոնում, Ավանի ֆուտբոլային ակադեմիայում եւ «Բանանց» մարզադաշտում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս