22:54  ,  27 մարտի, 2019

«Բարսելոնան» հետաքրքրված է «Բավարիայի» խաղացողի ծառայություններով

«Բարսելոնան» հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբայի ծառայություններով, հաղորդում է France Football-ը։

Կատալոնական ակումբում պաշտպանությունն ուժեղացնելու պահեստային տարբերակներ են համարում Լոնդոնի «Արսենալի» խաղացող Նաչո Մոնրեալին, Ալբերտո Մորենոյին «Լիվերպուլից», Ֆիլիպե Լուիսին Մադրիդի «Աթլետիկոյից», Ֆերլան Մենդիին «Լիոնից»։

Ընթացիկ մրցաշրջանում Ալաբան մասնակցել է 34 հանդիպման, խփել 2 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում