20:36  ,  27 մարտի, 2019

«Բավարիան» հայտարարեց աշխարհի չեմպիոնի ռեկորդային տրանսֆերի մասին

Մադրիդի «Աթլետիկոյի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Լուկաս Էրնանդեսը կարիերան կշարունակի Մյունխենի «Բավարիայում»։ Գերմանական ակումբը 23-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ին, հայտնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը։

«Աթլետիկոն» տրանսֆերից կստանա 80 միլիոն եվրո։ Էրնանդեսի տարեկան աշխատավարձը կլինի մոտ 13 միլիոն եվրո։

Էրնանդեսի տրանսֆերը ռեկորդային է «Բավարիայի» եւ Գերմանիայի համար։ Նախորդ ամենաթանկ տրանսֆերը եղել էր 2017-ին․ «Բավարիան» 41,5 միլիոն եվրոյով «Լիոնից» ձեռք էր բերել կիսապաշտպան Կորենտեն Տոլիսոյին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում