20:16  ,  27 մարտի, 2019

«Բավարիան» մտադիր է 110 միլիոն եվրո վճարել «Նապոլիի» խաղացողի համար

Մյունխենի «Բավարիան» մտադիր է 110 միլիոն եվրո առաջարկել իտալական «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիի համար, հաղորդում է Il Mattino-ն։ Սենեգալցի ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 70 միլիոն եվրո, սակայն «Նապոլին» մտադիր է մինչեւ 130 միլիոն եվրոյի առաջարկի դեպքում բանակցել։

Անցած աշնանը Կուլիբալին նոր պայմանագիր կնքեց «Նապոլիի» հետ մինչեւ 2023 թվականը։

Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 37 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում։

Կուլիբալին «Նապոլի» է տեղափոխվել 2014-ին բելգիական «Գենկից» 7,75 միլիոն եվրոյով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս