16:50  ,  27 մարտի, 2019

Մրցավարական սխալ՝ Բոսնիա եւ Հերցեգովինա - Հունաստան խաղում (ֆոտո)

Ֆուտբոլի Բոսնիա-Հերցեգովինայի եւ Հունաստանի հավաքականների միջեւ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի հանդիպման գլխավոր մրցավար Դանի Մեկելին սխալմամբ է արձանագրել հույների գոլը 64-րդ րոպեին: Հունաստանի հավաքական կիսապաշտպան Կոստատ Ֆորտունիսի իրացրած 11 մետրանոցի ժամանակ մի քանի ֆուտբոլիստներ ժամանակից շուտ մտել են տուգանային հրապարակ, սակայն հոլանդացի մրցավարը հաշվել է գոլը: Այդպիսի դրվագներում մրցավարը պետք է հրահանգի կրկնել հարվածը:

Հիշեցնենք, որ Բոսնիա-Հերցեգովինա – Հունաստան խաղն ավարտվել էր 2:2 հաշվով, դաշտի տերերը չէին պահպանել 2 գոլի առավելությունը: Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին տուրում բոսնիացիները Սարաեւոյում 2:1 հաշվով հաղթել էին Հայաստանի հավաքականին, իսկ հույներն ուժեղ էին գտնվել Լիխտենշտեյնի թիմից՝ 2:0:

Երկրորդ տուրից հետո J խումը գլխավորում է Իտալիայի հավաքականը, որն ունի 6 միավոր: Հունաստանը եւ Բոսնիա-Հերցեգովինան հավաքել են 4-ական միավոր, Ֆինլանդիան՝ 3, իսկ Լիխտենշտեյնն ու Հայաստանի հավաքականը կրել են 2-ական պարտություն:

Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի հունիսի 8-ին՝ Երեւանում ընդունելով Լիխտենշտեյնի թիմին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով