14:40  ,  27 մարտի, 2019

Ինչպես Արամ Հայրապետյանը Հայաստանի հավաքականին գոլից փրկեց անդրադարձից հետո

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ «Բանանցի» դարպասապահ Արամ Հայրապետյանը Ֆինլանդիայի թիմի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի խաղում (0:2) դաշտի տերերին մի քանի անգամ փրկեց գոլից: Հատկապես տպավորիչ ստացվեց երկրորդ խաղակեսում Հայրապետյանի սեյվերից մեկը, որը նա գրանցեց անդրադարձից հետո:

Հիշեցնենք, որ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում անցկացված խաղում Հայաստանի հավաքականն առաջին տնային հանդիպումն անցկացրեց Եվրո-2020-ի ընտրական փուլում եւ կրեց երկրորդ պարտությունը: Առաջին տուրում Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը Սարաեւոյում 1:2 հաշվով պարտվել էր Բոսնիայի եւ Հերցեգովինայի հավաքականին, իսկ Ֆիլնադիայի թիմը հյուրընկալվելիս պարտություն էր կրել իտալացիներից՝ 0:2:

Երկրորդ տուրից հետո J խումը գլխավորում է Իտալիայի հավաքականը, որն ունի 6 միավոր: Հունաստանը եւ Բոսնիա-Հերցեգովինան հավաքել են 4-ական միավոր, Ֆինլանդիան՝ 3, իսկ Լիխտենշտեյնն ու Հայաստանի հավաքականը կրել են 2-ական պարտություն:

Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի հունիսի 8-ին՝ Երեւանում ընդունելով Լիխտենշտեյնի թիմին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով