11:40  ,  27 մարտի, 2019

«Արսենալում» Հենրիխ Մխիթարյանի ապագան հարցականի տակ է

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագան Լոնդոնի «Արսենալում» հարցականի տակ է, գրում է mirror-ը:

Անգլիական ակումբը պատրաստ է քննարկել 30-ամյա Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ առաջարկները, որպեսզի ավելացնի ամառային տրանսֆերների համար նախատեսված բյուջեն: Ավելի վաղ նշվում էր, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին 45 միլիոն ֆունտ ստերլինգ է ստանալու ամառային տրանսֆերների համար:

Հենրիխ Մխիթարյանը նաեւ լոնդոնյան ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից է եւ ստանում է շաբաթական 180 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ:

Հայ կիսապաշտպանը 2018-ի հունվարին «Մանչեսթեր Յունայթեդից» է տեղափոխվել «Արսենալ», որի կազմում մասնակցել է Անգլիայի ընթացիկ առաջնության 18 խաղի, դարձել 6 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: Մխիթարյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021-ի ամառ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով