00:09  ,  27 մարտի, 2019

Գեւորգ Ղազարյան․ Ֆինլանդիայի հավաքականը ոչնչով չզարմացրեց

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ պորտուգալական «Շավիշի»  կիսապաշտպան Գեւորգ Ղազարյան Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի խաղից հետո մեկնաբանել է Ֆինլանդիայի թիմից կրած 0:2 հաշվով պարտությունը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Ֆինլանդիայի հավաքականը ոչնչով չզարմացրեց, բայց պաշտպանությունում կազմակերպված խաղի եւ պահերի իրացման շնորհիվ մրցակիցը կարողացավ հաղթել։

Էդգար Բաբայանը տպավորիչ խաղ ցույց տվեց։ Գերազանց խաղաց դարպասապահ Արամ Հայրապետյանը, որը մի դրվագում փրկեց մեր թիմին գոլից։

Ֆուտբոլում մանրուքներ չկան, որոշ նրբություններ չեն հերիքում մեզ հաջողության հասնելու համար։

Երկրպագուներին շնորհակալ ենք շատ լավ աջակցության համար»,- ասել է Գեւորգ Ղազարյանը։

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը Սարաեւոյում 1:2 հաշվով պարտվել էր Բոսնիայի եւ Հերցեգովինային, իսկ Ֆիլնադիայի թիմը հյուրընկալվելիս պարտություն էր կրել իտալացիներից՝ 0:2: 

Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի հունիսի 8-ին՝ Երեւանում ընդունելով Լիխտենշտեյնի թիմին:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով