23:49  ,  26 մարտի, 2019

Արաս Օզբիլիս․ Եթե երկու խաղից հետո մտածում ենք, որ շանսեր չունենք, ավելի լավ է չխաղանք

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ հոլանդական «Վիլեմ Երկրորդի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի խաղից հետո մեկնաբանել է Ֆինլանդիայի թիմից կրած 0:2 հաշվով պարտությունը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Եթե երկու խաղից հետո մտածում ենք, որ շանսեր չունենք, ավելի լավ է չխաղանք։ Կարծում եմ՝ շարունակում ենք ունենալ ուղեգիր նվաճելու հնարավորություն։ Երկրպագուները շատ լավ էին աջակցում։ Նույնիսկ 0։2 հաշվից հետո բոլոր երկրպագուները մնացին։

Մրցակիցը երկու հնարավորություն ունեցավ, եւ երկուսն էլ ավարտեց գոլով։ Պետք է բարձրացնել արդյունավետությունը, պահերի իրացումը։ Անհրաժեշտ է վերջին հարված»,- նշել է Արաս Օզբիլիսը։

Հիշեցնենք, որ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում Հայաստանի հավաքականն առաջին տնային հանդիպումն անցկացրեց Եվրո-2020-ի ընտրական փուլում եւ կրեց երկրորդ պարտությունը: Առաջին տուրում Հայաստանի հավաքականը Սարաեւոյում 1:2 հաշվով պարտվել էր Բոսնիայի եւ Հերցեգովինային, իսկ Ֆիլնադիայի թիմը հյուրընկալվելիս պարտություն էր կրել իտալացիներից՝ 0:2: փուլում: Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի հունիսի 8-ին՝ Երեւանում ընդունելով Լիխտենշտեյնի թիմին:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով