23:18  ,  26 մարտի, 2019

Ֆինլանդիայի հավաքականի մարզիչ․ Շնորհակալություն Հայաստանին հյուրընկալության համար

Ֆուտբոլի Ֆինլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկու Կաներվան Երեւանում անցկացված հետխաղյա ասուլիսում մեկնաբանեց Հայաստանի թիմի նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակը Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրի խաղում, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Ինչպես եւ ակնկալում էինք, բավական բարդ հանդիպում էր, բայց կարողացանք հասնել հաջողության: Հանդիպման տարբեր ժամանակահատվածներում ունեցանք որոշ դժվարություններ, քանի որ Հայաստանի հավաքականի կազմում կա Հենրիխ Մխիթարյան եւ մի շարք այլ բարձրակարգ խաղացողներ:

Վստահ եմ, որ խմբի մյուս թիմերը եւս դժվարություններ են ունենալու Երեւանում: Բնականաբար, մենք ուսումնասիրել էինք մրցակցին եւ գիտեինք, որ որոշակի թուլություն կա ձախ եզրում, սակայն դրա փոխարեն Հայաստանի հավաքականի աջ եզրը բավական ակտիվ էր: Շնորհակալություն Հայաստանին հյուրընկալության համար»,- նշեց Կաներվան:

Հիշեցնենք, որ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում Հայաստանի հավաքականն առաջին տնային հանդիպումն անցկացրեց Եվրո-2020-ի ընտրական փուլում եւ կրեց երկրորդ պարտությունը: Առաջին տուրում Հայաստանի հավաքականը Սարաեւոյում 1:2 հաշվով պարտվել էր Բոսնիայի եւ Հերցեգովինային, իսկ Ֆիլնադիայի թիմը հյուրընկալվելիս պարտություն էր կրել իտալացիներից՝ 0:2: 

Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի հունիսի 8-ին՝ Երեւանում ընդունելով Լիխտենշտեյնի թիմին:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով