23:06  ,  26 մարտի, 2019

NEWS.am Sport Live. Հայաստան - Ֆինլանդիա խաղի ամփոփում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ պարտությունը կրեց Եվրո-2020-ի ընտրական փուլում:

J խմբի երկրորդ տուրում Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Ֆինլանդիայի հավաքականին եւ պարտվեց 0:2 հաշվով:

NEWS.am Sport Live-ը «Հանրապետական» ստադիոնից ներկայացնում է խաղի ամփոփում։

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը Սարաեւոյում 1:2 հաշվով պարտվել էր Բոսնիայի եւ Հերցեգովինային, իսկ Ֆիլնադիայի թիմը հյուրընկալվելիս պարտություն էր կրել իտալացիներից՝ 0:2: փուլում: Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի հունիսի 8-ին՝ Երեւանում ընդունելով Լիխտենշտեյնի թիմին:

Եվրո-2020, ընտրական փուլ, երկրորդ տուր, J խումբ

Հայաստան - Ֆինլանդիա՝ 0:2

Ֆրեդրիկ Յենսեն, 14, Պյուրյու Սոիրի, 78

Հայաստան․Արամ Հայրապետյան, Կամո Հովհաննիսյան, Անդրե Կալիսիր, Վարազդատ Հարոյան, Գագիկ Դաղբաշյան, Արտակ Գրիգորյան, Հենրիխ Մխիթարյան, Էդգար Բաբայան (Պետրոս Ավետիսյան, 74), Արաս Օզբիլիս (Տիգրան Բարսեղյան, 89), Գեւորգ Ղազարյան, Նորբերտո Բրիասկո-Բալեկյան (Ալեքսանդր Կարապետյան, 59)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս