21:19  ,  26 մարտի, 2019

Մեսիի ոսկե շերտով պատած iPhone XS Max-ը (ֆոտո)

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին գնել է iPhone XS Max սմարթֆոն, որը պատել է 24-կարատանոց ոսկե շերտով, գրում է Marca-ն։

Հեռախոսի վրա «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի էմբլեմներն են, Մեսիի խաղային համարը եւ ընտանիքի անդամների անունները։ 31-ամյա ֆուտբոլիստը հեռախոսի եւ ոսկեզօծման համար վճարել է մոտ 10 հազար եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում