19:51  ,  26 մարտի, 2019

Եվրոպական ակումբների ասոցիացիան դեմ է աշխարհի ակումբային առաջնության նոր ձեւաչափին

Եվրոպական ակումբների ասոցիացիան դեմ է աշխարհի ակումբային առաջնության նոր ձեւաչափին, հայտարարել է կազմակերպության ղեկավար, «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին։

ՖԻՖԱ-ն մարտի 15-ին հատաստել էր մրցաշարի ձեւաչափը։ 2021 թվականից աշխարհի ակումբային առաջնությանը պետք է մասնակցի 24 թիմ։

«Եվրոպական ակումբների ասոցիացիան չի կարող աջակցել ՖԻՖԱ-ի տվյալ որոշմանը։ Մենք գտնվում ենք ակումբային մրցաշարերի նկատմամբ նոր մոտեցումների մշակման փուլում։ ՈւԵՖԱ-ի հետ համագործակցությամբ կստեղծվի սուպեր Չեմպիոնների լիգա։ Մենք դեմ ենք 24 մասնակիցներով աշխարհի ակումբային առաջնությանը»,- Անյելիի խոսքը մեջբերում է Calciomercato-ն։

Աշխարհի ակումբային առաջնության նոր ձեւաչափով Եվրոպան պետք է ներկայացված լինի 8 առաջատար թիմերով, Հարավային Աֆրիկան՝ 6, Աֆրիկան ու Ասիան՝ 3-ական, Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկան՝ 3, Օվկիանան՝ 1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում