19:23  ,  26 մարտի, 2019

«Յուվենտուսը»՝ Ռոնալդուի վնասվածքի մասին

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել է պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի ստացած վնասվածքի մասին։

«Պորտուգալիայում կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ Ռոնալդուն ստացել է աջ ազդրի մկանային վնասվածք։ Տեղի կունենա եւս մեկ հետազոտություն, որը ցույց կտա նրա վերադարձի ժամկետը»,- ասվում է հաղորդագրությունում։

34-ամյա ֆուտբոլիստը հայտնել է, որ իր զգացողությամբ, խաղադաշտ կվերադառնա երկու շաբաթ հետո։ Ռոնալդուն վնասվածքը ստացել էր Եվրո-2020-ին ընտրական մրցաշարի Պորտուգալիա - Սերբիա խաղում (1։1)՝ փոխարինվելով առաջին խաղակեսում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում