18:12  ,  26 մարտի, 2019

Մբապեն համաձայնել է տեղափոխվել «Ռեալ»

Փարիզի ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն զրուցել է Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ եւ համաձայնել է տեղափոխվել Արքայական ակումբ, հաղորդում է El Chiringuito-ն։ 20-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելաիֆիին կխնդրի չխոչընդոտել իր տրանսֆերին։

Գործարքում կարող է ներառվել Մյունխենի «Բավարիայում» վարձակալությամբ հանդես եկող կոլումբացի խաղացող Խամես Ռոդրիգեսի տրանսֆերը։

«Ռեալը» պատրաստ է Մբապեի տրանսֆերի համար ՊՍԺ-ի առաջարկել 280 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում