17:46  ,  26 մարտի, 2019

Կեւին Դու Բրույնեն վերսկսել է մարզումները

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն վերսկսել է մարզումները ազդրի վնասվածքից հետո։ Բելգիացի ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չի եկել մարտի 2-ից, երբ «Բորնմութի» դեմ խաղում ունեցավ ազդրի խնդիրներ։

Ֆուտբոլիստը չէր հրավիրվել Բելգիայի հավաքական Ռուսաստանի եւ Կիպրոսի դեմ խաղերին։

Մարզումները վերսկսել է նաեւ «Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին, որը մկանային վնասվածք ուներ։ Առաջիկայում խաղադաշտ կվերադառնան նաեւ պաշտպան Ջոն Սթոունս եւ կիսապաշտպան Ֆերնանդինյոն։

Անգլիայի առաջնության 31 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 74 միավորով երկրորդ տեղում է, սակայն առաջատար «Լիվերպուլից» (76 միավոր) մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում