17:10  ,  26 մարտի, 2019

2 գոլային փոխանցում կատարած Աղվան Պապիկյանը՝ խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

«Օլիմպիայի» կիսապաշտպան Աղվան Պապիկյանը Pilkanozna.pl-ի վարկածով ընդգրկվել է ֆուտբոլի Լեհաստանի երկրորդ դիվիզիոնի 25-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

«Գրուդնիկի» դեմ հաղթական խաղում (6:1) Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը դարձել էր 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում