16:44  ,  26 մարտի, 2019

Ռոնալդուն դժգոհել է մրցավարությունից

Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն դժգոհ է մնացել սերբերի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի հանդիպման մրցավարությունից:

«Կարծում եմ՝ Պորտուգալիայի հավաքականը լավ խաղաց: Ունեցանք գոլ խփելու մի շարք հնարավորություններ, որոնք չօգտագործեցինք: Ցավալի է, որ 2 տնային խաղերն էլ ավարտեցինք ոչ ոքիով, սակայն ես կենտրոնացած եմ դրական պահերի վրա: Այս խաղում ավելի լավ հանդես եկանք, քան ուկրաինացիների դեմ:

Մրցավարը պետք է 11 մետրանոց նշանակեր մեր օգտին, սակայն չարեց դա: Եթե բոլոր մրցաշարերում գործում է VAR-ը, ապա ինչու այդ համակարգը չի օգտագործվում նաեւ Եվրոպայի առաջնության ընտրական խաղերում: Դա տարօրինակ է: Կարծում եմ՝ մեզ զրկեցին ակնհայտ 11 մետրանոցից: Գլխավոր մրցավարը պատրավոր էր նշանակել դա, այլ ոչ թե խորհրդակցեր իր օգնականի հետ, որը 40 մետր հեռավորության վրա էր այդ դրվագից»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Լիսաբոնում անցկացված խաղում Թուրինի «Յուվենտուսի» 34-ամյա հարձակվողը վնասվածքի պատճառով փոխարինվել էր 30-րդ րոպեին։

Պորտուգալիա – Սերբիա հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով:  Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին տուրում Պորտուգալիայի հավաքականը գոլազուրկ ոչ ոքի էր խաղացել Ուկրաինայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում