16:27  ,  26 մարտի, 2019

Գոռ Աղբալյանը գոլ է խփել Հոլանդիայում

Ֆուտբոլի Հոլանդիայի երիտասարդական առաջնության հերթական տուրում «Գոու Էհիդ Իգլզը» հյուրընկալվելիս 6:0 հաշվով հաղթել է «Էյնդհովենին»:

«Գոու Էհիդ Իգլզի» կազմում խաղի հաշիվը 5-րդ րոպեին բացել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Գոռ Աղբալյանը, որն անցկացրել է ամբողջ հանդիպումը, փոխանցում է ակումբի կայքը:

Հիշեցնենք, որ Գոռ Աղբալյանը նախորդ տարվա ամռանը հոլանդական «Հերակլեսից» է տեղափոխվել «Գոու Էհիդ Իգլզ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով