15:10  +04,  26 մարտի, 2019

Ինչպես էր ստեղծվում Հայաստանի հավաքականի թիմային լուսանկարը

ՀՖՖ մամուլի ծառայությունը ներկայացրել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թիմային լուսանկարի աշխատանքների տեսանյութը:

Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը պատրաստվում է Ֆինլանդիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրի հանդիպմանը:

Հայաստան - Ֆինլանդիա խաղը կկայանա մարտի 26-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին: Հանդիպումը կսպասարկի Չեռնոգորիան ներկայացնող մրցավարական անձնակազմ՝ Նիկոլա Դաբանովիչի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը Սարաեւոյում 1:2 հաշվով պարտվել էր Բոսնիայի եւ Հերցեգովինային, իսկ Ֆիլնադիայի թիմը հյուրընկալվելիս պարտություն էր կրել իտալացիներից՝ 0:2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով